Հայկական ազգային գիտակցությունը պետականության բացակայության պարագայում խարսխվել է կրոնին և Հայ Առաքելական Եկեղեցուն։ Հայոց Եկեղեցին իր բոլոր՝ լավ և վատ դրսևորումներով, իր հավաքական կերպարով կարողացել է ձևավորել մի առանցք, որից կառչել է Հայը տարբեր պատմական բարդ հանգրվաներում, արհավիրքի պահերին։
նիկոլը, իր դավադրություններն ու արհավիրքներն իրականացնելու համար, փորձում է Հային պոկել իր առանցքից, Հայի հերոսկան պատմությունը մոռացության տալ, և Հայ ժողովրդին վերածել պահի ազդեցությամբ և պահի համար ապրող, քնարկող և վերլուծող ժողովուրդ։
Ժողովուրդը, որը չի մտածում վաղվա արհավիրքի մասին, ենթարկվում է ոչնչացման։
Հասարակությունները, լուսաբանելով իրենց պատմությունը և հերոսներ ստեղծելով, փորձում են հավատ և կապվածություն ստեղծել հող ու ջրի նկատմամբ՝ մի կողմից և համերաշխություն, իդեալներ ու հույս՝ մյուս կողմից։ Հերոսացվում են անգամ այնպիսի կերպարներ, ինչպիսիք էին Ալեքսանդր Մակեդոնեցին, Չինգիզ խանը, Լենկթեմուրը, որոնց անունները կապված են սպանությունների, ավերածությունների և դաժանության հետ։
Հազարավոր տարիների կյանք ունի Հայը, ուստի նիկոլն ու իր թիմը կփոշիանան, և իրենց անունը ուղղակի կգրվի Հայ ժողովրդի դավաճանների ցուցակում։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ